Yerkir.am-ը գրում է.

Պենտագոնը 2017թ-ից սկսած Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Սոմալիում կիրառում է գաղտնի հրթիռ, որը չի պայթում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով  Wall Street Journal թերթին: Հրթիռի ստեղծումն ու կիրառումը գաղտնի էր պահվում, այն իրենից ներկայացնում է Hellfire հրթիռի ձևափոխված տարբերակը: Հրթիռը ոչ թե պայթում է, այլ թափվում պոտենցիալ զոհի վրա: Զենքը բաց է թողնվում պոտենցիալ զոհին խոցելուց մի քանի վայրկյան առաջ` ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ: Ամերիկյան զինվորականներն այս զենքը հազվադեպ են կիրառում, միայն համապատասխան պայմանների առկայության դեպքում: Զենքի արտադրությունը սկսվել է 2011թ-ից Բարաք Օբամայի նախագահության ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել