Tert.am-ը գրում է.

Ապօրինի գործընթացն սկսվել է այն պահից սկսած, երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով Ստամբուլում քվեարկության արդյունքների վերահաշվարկ անելու համար:

Tert.am-ի հետ զրույցում Ստամբուլում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին  ասաց, Թուրքայի խորհրդարանի նախկին հայազգի պատգամավոր, վերջերս Թուրքիայում տեղի ունեցած տեղական ընտրություններում Շիշլի նահանգային խորհրդում Ժողովրդահանրապետական կուսակցությունից ընտրված անդամ Սելինա Դողանը:

«Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել միայն Ստամբուլի ընտրությունների արդյունքները, բայց ոչ Ստամբուլի նահանգինը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկվել են: Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որն ավելի վաղ ընտրված էր համարել   ընդդիմության թեկնածուին, բավարարել էր իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության պահանջը, անվավեր ճանաչել ընդդիմության հաղթանակը և կրկնակի քվեարկություն նշանակել հունիսի 23-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել