Նորվեգիայի առողջապահության նոր նախարար Սիլվի Լիստհյոուգը հայտարարել է, որ մարդկանց պետք է թույլատրեն ծխել, խմել և միս ուտել, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով NRK ռադիոյին:

Նա նշել է, որ չի ցանկանում հոգևոր ուսուցիչ լինել և մարդկանց ասել, թե ինչպես պետք է նրանք ապրեն: «Իշխանությունները ուրախ են տեղեկացնել վատ սովորությունների մասին, բայց մարդիկ, որպես կանոն, գիտեն, թե ինչն է օգտակար և ինչը՝ ոչ»,- նշել է Լիստհյոուգը:

Նշվում է, որ Լիստհյոուգը Նորվեգիայի ամենաճանաչված քաղաքական գործիչներից է:

Հունվարի 12-ին Միսուրիի Վաշինգտոնի համալսարանի գիտնականները հայտնել են, որ ալկոհոլի փոքր չափաքանակը չի վնասում 65-ից բարձր տարիքի, սրտի անբավարարությամբ տառապող, մարդկանց առողջությանը և նույնիսկ երկարացնում է կյանքի տևողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել