Մեծ Բրիտանիայի երիտասարդությունն ավելի հազվադեպ է սեքսով զբաղվում սոցցանցերի, հոսքային ծառայությունների և սմարթֆոնների հանդեպ աճող հետաքրքրության պատճառով: Բրիտանական բժշկական ամսագրի ուսումնասիրության արդյունքները հաղորդել է The Sun-ը:

Նշվում է, որ թագավորության 16-ից 44 տարեկան բնակիչների թիվը, որոնք շաբաթական առնվազն մեկ անգամ սեռական հարաբերություն են ունեցել, 41% է կազմել այն դեպքում, երբ հարցվածների 29%-ն ընդգծել է, որ ինտիմ հարաբերություն չի ունեցել: Իսկ տասը տարի առաջ այս ցուցանիշը զգալիորեն ցածր էր:

Image result for Британская молодёжь стала реже заниматься сексом из-за интереса к Интернету

Միևնույն ժամանակ, ամուսնացած կամ պարզապես միասին ապրող 35-44 տարեկան զույգերն ինտիմ հարաբերությունների նկատմամբ ամենաքիչ հետաքրքրությունն են դրսևորում:

Image result for Британская молодёжь стала реже заниматься сексом из-за интереса к Интернету
Փորձագետները նշում են, որ երիտասարդների դեպքում վիճակագրական նման տվյալները ինտերնետի, սոցցանցերի և հոսքային ծառայությունների, օրինակ՝ Netflix-ի նկատմամբ մեծ հետաքրքրության հետևանք են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել