Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը կոչ է արել բարեփոխել Եվրամիությունը։ Նրա կարծիքով Եվրախորհրդարանը պետք է դադարի «թափառող կրկես» լինելուց և նիստեր կազմակերպի միայն Բրյուսելում առանց Ստրասբուրգ տեղափոխվելու։ Այս մասին նա ասել է Deutschlandfunk-ի հետ հարցազրույցում։

Ավելի վաղ Կուրցը հայտարարել է, որ ԵՄ-ին բարեփոխումներ են անհրաժեշտ ֆինանսական, միգրացիոն և կլիմայի ոլորտում ճգնաժամերի պատճառով, իսկ Եվրախորհրդարանը նա «թափառող կրկես» է անվանել Բրյուսելից Ստրասբուրգ մշտապես տեղափոխվելու պատճառով։

Նա ընդգծել է, որ այդ արտահայտությունը սադրանք չէ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ։

Канцлер Австрии назвал Европарламент «бродячим цирком»

«Ես կարծում եմ, որ Ստրասբուրգն անարդյունավետության խորհրդանիշն է»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ ժամանակակից ԵՄ-ի գլխավոր խնդիրներից մեկը որոշումները շատ դանդաղ կայացնելն է։

ԵՄ-ի բարեփոխումների շրջանակում քաղաքական գործիչն առաջարկել է նաև կրճատել Եվրահանձնաժողովի կազմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել