Հարց. դուք հիշո՞ւմ եք, թե վերջին անգամ երբ եք ավտոմեքենա գնել: Հավանաբար, մեքենա գնելիս 15 տարեկան չեք եղել կամ էլ 20:

Իսկ ահա Թաիլանդից այս աղջիկը, ով 12 տարեկան է դեռ, ինքն իրեն ծննդյան օրվա համար BMW մակնիշի մեքենա է նվիրել: 

Շատերը փորձում են ծայրը ծայրին հասցնել, իսկ ահա 12-ամյա Նատան ավելի շատ գումար է աշխատում, քան շատ չափահաս մարդիկ: Նրա բանկային հաշիվը թույլատրում է նրան շքեղ կյանք վարել:

Ամեն ինչ սկսվեց, երբ աղջիկը 8 տարեկան էր: Երեխան հասկացավ, որ դիմահարդարման նկատմամբ անտարբեր չէ: Այդ ժամանակ արդեն սկսեց հաճախել պրոֆեսիոնալ դիմահարդարման դասընթացների:

Տաղանդը մնում է տաղանդ: Երեխան սկսեց իր սեփական գիրքը գրել, որը մեծ տարածում գտավ:

2017 թվականին նրան նկատեց մամուլը, իսկ արդեն 2018-ին աղջկան հրավիրում են Լոնդոն՝ նորաձևության շաբաթվա շրջանակներում աշխատելու: 

Աշխատակիցների շրջանում նա միակ երեխան էր: Այդ ժամանակ Նատան 11 տարեկան էր:

Չնայած վաղ տարիքին՝ նա բավական հաջողակ դիմահարդար է:

Նատան Ֆեյսբուքում ավելի քան 800 հազար հետևորդ ունի, իսկ Ինստագրամում՝ ավելի քան 34 000:

Իսկ հիմա աղջիկն իր 12-ամյակին ինքն իրեն BMW է նվիրել:

Ահա և նրա գրառումը.

«Ծնունդս շնորհավոր: Այս տարի լրացավ իմ 12-ամյակը: Շնորհակալ եմ բոլորին ամեն ինչի համար: Շնորհակալ եմ երկրպագուներիս աջակցության համար: Շնորհակալ եմ ամենալավ բարեմաղթանքների համար: Բոլորիդ նույնն եմ ցանկանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել