Tert.am-ը գրում է.

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի ծանոթացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 1 տարին ամփոփող 100 փաստերի հետ։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր կդժվարանա առանձնացնել,  թիրախավորել որևէ խնդիր։

«Ժողովրդի բարեկեցության աճ, իհարկե ոչ, չեմ տեսնում»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ պետք է ժողովրդին հարցնել, եթե ժողովուրդն իր ընտանիքնում, կեցության մեջ տեսնում է փոփոխություն, ինքը կողջունի այդ փոփոխությունները։

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ իր համար կարևոր չէ, թե քանի փաստ կհրապարկի իշխանությունը, կարևոր է, թե այսօր ժողովրդի կյանքում ինչ է փոխվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել