Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարը խոսեց նոր ՍՈւ–երի, առաջնագծում տիրող իրավիճակի և Հայաստանի զինման մասին։

Ռուսաստանի Դաշնությունից սպառազինություն ձեռք բերելու գործընթացն առողջ վիճակում է։ Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով Sputnik Արմենիայիհարցին։

«Շատ շուտով ՍՈւ–երը կբերվեն Հայաստան։ Մենք զենք ձեռք բերելու առումով ոչ թե Ադրբեջանի հետ բալանսի հասնելու ենք ձգտում, այլ առավելության։ Մյուս կողմից, սակայն, չեմ կարող ասել` ՌԴ–ից Ադրբեջանը զենք ձեռք բերում է, թե ոչ»,–ասաց նախարարը` պնդելով, որ Հայաստանը զինվում է շատ խիստ։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ մտադիր են գնել Սու-30ՍՄ կործանիչներ։ Տոնոյանն էլ հայտնել էր, որ Հայաստանն արդեն մասամբ վճարել է ռուսական Սու-30 կործանիչների առաքման համար, և կործանիչների առաքումները նախատեսված են 2019թ–ի վերջին կամ 2020թ–ի սկզբին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել