Operativ.am-ը գրում է․

ԱԻՆ «911» ծառայությունը մայիսի 8-ին ժամը 19:34-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 22/2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները մուտք են գործել բնակարան և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Լ.Ա.-ի (ծնված 1938 թ.) դին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել