Tert.am-ը գրում է․

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նախարարությունում սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտի փորձագետների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը նախարարության առաջնահերթ նպատակներից է, որն արդեն իսկ ներառել են առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրում և այդ առաջնահերթությունն ամրագրել են քաղաքական մակարդակով:

Ինչպես հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքը, փոխնախարարը, դրական գնահատելով սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանն ուղղված քայլերը, նշել է, որ դրանք, այնուամենայնիվ, դեռևս հեռու են բավարար լինելուց:

«Պետք է հասկանանք, թե ինչպե՞ս ենք պատկերացնում սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ ներդրումների, ի՞նչ ռեսուրսների ներգրավմամբ և ինչպիսի՞ գործառութային ու կառուցվածքային բաժանման պայմաններում է այն իրականանալու։ Որպես ածանցյալ, պետք է դիտարկել նաև «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կարող ենք համարել գործառնական նպատակ և քննարկել, թե ի՞նչ խնդրի է ծառայելու»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել