ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը Իրանի տարածքում մետաղների հանքարդյունահանման և արտադրության նկատմամբ սահմանափակումներ է մտցնում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան որոշումը:

Փաստաթղթում նշվում է, որ սահմանափակումները վերաբերում են պողպատի, երկաթի, ալյումինի և պղնձի արտադրությանը:

Թրամփը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգներն Իրանի նկատմամբ նաև այլ պատժամիջոցներ են պատրաստել, որոնք կկիրառվեն, եթե իրանական իշխանությունները «արմատապես չփոխեն իրենց վարքագիծը»:

Ավելի վաղ, ԱՄՆ-ը հնարավոր է համարել Իրանի դեմ «միջուկային պատժամիջոցների» խստացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել