Մեզ շրջապատում են տարբեր տեսակի բույրեր՝ հաճելի և տհաճ, օգտակար և ոչ այդքան։ Սիրո՞ւմ եք պատճենահանման սարքի բույրը։ Իսկ գիտե՞ք, որ կանայք սիրում են նարդոսի բույրը։ Եթե ոչ, ապա դուք պետք է կարդաք սա։

Օզոն

Պատճենահանման սարքի մոտ 2 րոպե կանգնած մարդը անձրևից հետո 80 տարի կարող է անտառ կամ դաշտ չգնալ։ Պատճառը շատ պարզ է․ սարքից արտազատված օզոնի քանակը մոտ միլիարդ անգամ ավելի շատ է, քան արտադրում է բնությունը, սակայն այստեղ ոչ մի օգտակար բան չկա, քանի որ օզոնը համարվում է հզոր թթվեցնող միջոց, որն արագացնում է մարդու օրգանիզմում տեղի ունեցող բոլոր գործընթացները, այդ թվում՝ նաև ծերացումը։

Նարդոս

Նարդոսի փնջեր նախընտրողներից պետք է զգուշանալ։ Այս բույսի բույրը սիրելը չի խոսում ծաղիկների հանդեպ մեծ սիրո մասին։ Ամենայն հավանականությամբ, կինը գտնվում է դեպրեսիայի մեջ, որից դուրս գալու համար հզոր հակադեպրեսանտ է պետք, ինչն էլ հանդիսանում է նարդոսը։

Նարինջ

Նարնջի բույրը ջերմացնող հատկություն ունի։ Նրա ազդեցությունը նման է օրգանիզմի վրա ալկոհոլի ազդեցությանը, սակայն բավականին դժվար կլինի հյուրերին բացատրել, թե գինու փոխարեն սեղանին ինչու է նարինջ դրված։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել