Երբ պակիստանյան ընտանիքներից մեկում ծնվեց հերթական երեխան, ոչինչ չէր հուշում, որ ողբերգություն է լինելու․ նորածինը կշռում էր ընդամենը 3,5 կգ և ոչնչով չէր տարբերվում մնացած նորածիններից։ Սակայն հետագայում փոքրիկ Մոհամեդ Արբրարայի քաշը սկսեց միանգամից աճել․ օրական նա խմում էր սովորականից 5 անգամ ավել կաթ։ Հետագայում ավելի բարդացավ իրավիճակը․ 6 տարեկանում նա արդեն կշռում էր 100 կգ։ Դպրոց գնալու մասին խոսք լինել անգամ չէր կարող, քանի որ տղան չէր կարողանում ինքնուրույն շարժվել։

Ծնողները խնդրի մասին լռեցին այնքան ժամանակ, մինչև որ 10-ամյա տղայի քաշը հասավ 200 կգ-ի։ Հիմա տղային պատրաստում են վիրահատության, որպեսզի փոքրացնեն նրա ստամոքսը, որից հետո նա պետք է սննդակարգին հետևի և զբաղվի սպորտով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել