Armsport.am-ը գրում է․

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ՀՀ Գավաթը նվաճելուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է տպավորություններով:

«Կարծում եմ իսկական գավաթային եզրափակչի խաղ էր: Շնորհակալություն եմ հայտնում «Լոռինն շատ լավ ֆուտբոլ խաղալու համար: Երկու թիմերն էլ չէին սխալվում, շատ զգուշավոր էին խաղում, գոլ խփեցինք հաղթեցինք, շնորհավորում եմ մեր ակումբին, ֆուտբոլիստներին ու նախագահին:

Հայաստանի Գավաթը նվաճելը մեզ համար մեծ պատիվ է:

Այսպիսով, նվաճեցինք Հայաստանի բոլոր տիտղոսները,ինչի համար շատ ուրախ եմ:

Առաջնությունում մեզ համար ոչինչ չի փոխվում: Մենք պրոֆեսիոնալներ ենք, վաղը մարզում ունենք, գուցե փոքր-ինչ հոգնածություն ունենանք, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի լավ անցկացնենք մնացած հանդիպումները:

Ի՞նչն է պատճառը, որ «Լոռիին» ավելի մեծ թվով երկրպագուներ են աջակցում. Չմոռանանք, որ «Լոռիին» մարզ է ներկայացնում, առաջին անգամ դուրս է եկել եզրափակիչ, ու բնական է՝ մեծ աջակցություն էր ստանալու: Մենք էլ լավ երկրպագուներ ունենք, ու չմոռանանք որ «Ալաշկերտն» ընդամենը 6 տարում մեծ ավանդ ունի հայկական ֆուտբոլում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել