Գիտնականները նշում են, որ նոր ծանոթություններից առաջին տպավորությունները մենք ձևավորում ենք 100 միլիվայրկյանի ընթացքում։ Այդ ընթացքում մենք գնահատում ենք մարդու սոցիալական կարգավիճակը, ինտելեկտը և նրա հաջողակ լինելը։ Անգամ առանց խոսքերի մեր արտաքինը պատմում է մեր անձնական որակների մասին։

Եկել է պահը պարզելու, թե ինչ են պատմում մեր մասին մեր արտաքին տեսքի առանձնահատկությունները։

Պորտը կապված է սպորտային հաջողությունների հետ

Նրա տեղակայման բարձրությունից է կախված՝ սպորտում հաջողակ կլինեք, թե ոչ։ Որքան բարձր է պորտը, այնքան ավելի արագ է վազում մարդը։ Իսկ պորտի ցածր տեղակայումը նշանակում է, որ տվյալ մարդը շատ լավ լողորդ կարող է լինել։ Ամբողջ խնդիրը ծանրության կենտրոնացվածությունն է․ վազքի չեմպիոնների մոտ այն 1,18 դյույմ ավելի բարձր է, քան սովորական մարդկանց մոտ։

Կարմրելու կարողությունը կարող է օգտակար լինել

Ամեն առիթից կարմրող մարդիկ հաճախ տանջվում են դրանից, սակայն կարմրելու կարողությունը մարդկանց շրջանում միայն դրական էմոցիաներ է առաջացնում։ Առաջին՝ հնարավոր չէ արհեստականորեն կարմրել, այն մարդկանց ցույց է տալիս, որ դուք անկեղծ եք։

Երկրորդ՝ կարմիր այտերը հակառակ սեռի ներկայացուցիչների համար ավելի գրավիչ են։ Կարմրելու կարողությունը խոսում է ձեր ամաչկոտության և որոշակի անվստահության մասին։ Այսպիսի «բնութագրեր» ունեցող մարդկանցից հավանական զուգընկերը ոչ մի խաբեություն չի սպասում։

Քաղցրի հանդեպ սերը խոսում է մարդու ներաշխարհի մասին

Քաղցրի հանդեպ սերն իրականում այդքան էլ վատ չէ, որքան թվում է։ Իհարկե, ատամները և կառուցվածքը կարող են տուժել, փոխարենը շրջապատող մարդիկ ձեզանով կհիանան։ Պատճառն այն է, որ մարդիկ քաղցրակերներին համարում են անկեղծ և ընկերասեր։

Եթե ցանկանում եք առաջին հանդիպման ժամանակ լավ տպավորություն թողնել, ապա շատ քաղցր կերեք։ Հոգեբանները նշում են, որ քաղցրի հանդեպ սերը +100 միավոր է ավելացնում ձեր գրավչությանը։

Երկար ոտքերը և բարձր հասակը պաշտպանում են դիաբետից

Շատերի մոտ երկար ոտքերն ասոցացվում են մոդելային աշխատանքի հետ։ Իսկ ի՞նչ են մտածում բժիշկներն այս առիթով։ Վիճակագրության համաձայն՝ երկար ոտքեր ունեցող մարդիկ հազվադեպ են հիվանդանում 2-րդ տեսակի դիաբետով։ Ճիշտ է, առողջության համար բարձր հասակի առավելությունն այսքանով սահմանափակվում է․ բարձր հասակ ունեցող մարդկանց մոտ վերջույթների թրոմբոզ և կոտրվածքներ ստանալու հավանականությունը նույնպես մեծ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել