Tert.am-ը գրում է․

Ֆրանսիայում «Արմենիա» միության նախագահ, լրագրող-ծաղրանկարիչ Գրիգոր Ամիրզայանի խոսքով՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մոդելը հնացել է և չի պատասխանում ներկա մարտահրավերներին, գործնական պատասխաններ չկան Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման վերաբերյալ:

Նա նման դիտարկում արեց Tert.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոդվածին, որը հրապարակվել է Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթում և վերաբերում է հայկականության նոր ճարտարապետություն կերտելուն:

«Այսօր գլոբալիզացիայի դարաշրջանում, ի շնորհիվ համացանցի, աշխարհը դարձել է մի փոքր գյուղ: Երևանում, Փարիզում և կամ Լոս Անջելեսում լուրերը սփռվում են ուղիղ, նույն վայրկյանում: Հայկականության կամ հայապահպանության համար այդ գործիքները շատ կարևոր և անփոխարինելի են այս նոր մարտահրավերներով աշխարհում»,- ասաց նա:

Վերջինս համաձայնեց հոդվածում արծարծված այն մտքի հետ, որ Հայաստանը կարող է դառնալ առաջին ցանցային պետությունը՝ ներառելով աշխարհի հայկականությունը: Այս համատեքստում հիշատակեց ֆրանսիացի փիլիսոփա Ժաք Աթալիի խոսքը, որ համացանցը սփյուռքներին և փոքրամասնություններին ուժ է տալիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել