Նիդեռլանդների պետական թանգարանը պատրաստ է 165 մլն եվրո վճարել, որպեսզի Ռեմբրանդտ վան Ռեյնի (1606 – 1669) նկարը ձեռք բերի Ռոտշիլդների գերդաստանի ֆրանսիական ճյուղից: Այս մասին հայտնել է NRC թերթը՝ վկայակոչելով արվեստագետ Դիդիե Ռեյքներին Ֆրանսիայից:

Հրատարակության տվյալներով՝ Ֆրանսիայի կառավարությունը երեք ամիս է տվել երկրի թանգարաններին «Դրոշակակիրը» կտավի ձեռքբերման համար, որը ներկայիս տերերը վաճառքի են հանել 2018թ․ հուլիսին: Եթե Ֆրանսիայում այն այդպես էլ ոչ ոք գնել չցանկանա, ապա Նիդեռլանդների Պետական թանգարանը պատրաստ է վճարել արվեստի ստեղծագործության համար պահանջվող գումարը, ստեղծագործություն, որը թվագրված է 1636 թվականով, հայտարարել է Ռեյքները:

Նրա խոսքով՝ խիստ ամոթալի ու ցավալի է այն փաստը, որ Ֆրանսիայի իշխանություններն ինն ամսում ոչ մի միջոց չեն ձեռնարկել արվեստի ստեղծագործությունը երկրում պահելու համար և, կարծես, չեն էլ պատրաստվում միջամտել իրադրությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել