Armsport.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարները դժգոհ են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից դուրս մնալու փաստից:

«Լիվերպուլից» կրած 0:4 հաշվով պարտությունից հետո «կապտանռնագույնների» ղեկավարները կքննարկեն թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի ապագան: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Մեծ է հավանականությունը, որ իսպանացին կլքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո, չնայած վերջերս է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:

Կատալոնական ակումբն, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի նաև թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոի ծառայություններից: Ակումբում կարծում են, որ բրազիլացին չի արդարացնում իր համար վճարված գումարները:

Վերջերս շատ էր խոսակցություններն այն մասին, որ ֆուտբոլիստը պետք է լքի Կատալոնիան: Նրա ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել