Armsport.am-ը գրում է.

«Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևն ազատության մեջ կլինի այս տարվա նոյեմբերին, իսկ «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը՝ դեկտեմբերին:

Այսօր՝ մայիսի 8-ին, ֆուտբոլիստները դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել, համապատասխանաբար, 1 տարի 5 ամիս և 1 տարի 6 ամիս ազատազրկման: Վճիռը կարող է բողոքարկվել:

Հաշվի առնելով, որ ֆուտբոլիստները 2018 թվականի հոկտեմբերից գտնվում են մեկուսարանում (СИЗО-ում 1 սովորական օրը ունի 1.5 օրվա նշանակություն), ապա Կոկորինն ու Մամաևը ազատության մեջ կլինեն արդեն այս տարի:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 8-ին նրանք ծեծկռտուքի մասնակից էին դարձել, որի պատճառով տուժել էր երեք մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել