Ամերիկացի երգչուհի Մադոննան, մեկնաբանելով Մայքլ Ջեքսոնի սեռական հանցագործությունների մասին նոր ֆիլմը, կոչ է արել հիշել անմեղության կանխավարկածի մասին։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։

Խոսելով Մայքլ Ջեքսոնի նկատմամբ մեղադրանքների նոր ալիքի մասին՝ Մադոննան ասել է, որ ինքն «ինքնադատաստանի գիտակցություն» չունի։

«Ես կարծում եմ, որ մարդիկ անմեղ են այնքան ժամանակ, քանի դեռ նրանց մեղքը չի ապացուցվել»,- ասել է Մադոննան։

Սակայն նա դժվարացել է պատասխանել հարցին, թե ինչը կօգնի ապացուցել կամ հերքել Մայքլ Ջեքսոնի մեղքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել