«Գահերի խաղ»-ի եզրափակիչ եթերաշրջանի չորրորդ՝ «Սթարքներից վերջինը» դրվագը 200 հազար հեռուստադիտող է կորցրել նախորդ սերիայի համեմատ, գրում է Variety-ն։

Սերիան ուղիղ եթերում դիտել է 11․8 մլն մարդ, այնինչ նախորդ՝ «Երկար գիշեր» դրվագը 12․02 մլն հեռուստադիտողի է էկրանների առջև հավաքել։

Պարբերականը դա բացատրել են նրանով, որ նախորդ սերիայում ցուցադրվել է առավել հետաքրքիր «էպիկական» պայքար՝ Վինթերֆելի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել