Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին վիճել է ընկերուհու՝ Սելին Դիոնի հետ՝ հրաժարվելով խաղալ նրա ֆիլմում։ Այս մասին հաղորդում է Star Hit-ը։

Նշվում է, որ Սելին Դիոնը ցանկացել է իր մասին ինքնակենսագրական ֆիլմ նկարահանել։ Գլխավոր դերը նա առաջարկել է Ջոլիին, սակայն վերջինը մերժել է նրան։

http://i42-cdn.woman.ru/images/gallery/7/8/p_17428_785d678df2fe35f876cc804c3de7743a_2_800x600.jpg?02

Աղբյուրի խոսքով՝ դերասանուհու մերժումը երգչուհու համար անսպասելի էր։ Ջոլին իր մերժումը փորձել է բացատրել ժամանակի պակասով և զբաղվածությամբ։

«Տարիներ շարունակ Սելինի գլխավոր կիրքն իր կյանքի մասին մյուզիքլի ստեղծումն էր։ Նա ցանկանում էր, որ ֆիլմը նվիրվի ինչպես իր երեխաներին, այնպես էլ երկրպագուներին, և շփոթվել է, երբ Անջելինան մերժել է դերը»,-ասել է աղբյուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել