Չինաստանը հանդես է գալիս Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների դեմ: Այդ մասին մայիսի 8-ին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

«Չինաստանը վճռականորեն հանդես է գալիս Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների դեմ: Մենք ափսոսանք ենք հայտնում ԱՄՆ-ի գործողությունների առնչությամբ, որոնք տանում են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության էսկալացմանը»,- ասել է Գեն Շուանը ճեպազրույցում:

Նա նաև ընդգծել է, որ Չինաստանը վճռականորեն պաշտպանելու է իր ընկերությունների շահերն Իրանում: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը մայիսի 8-ին իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրի անդամ երկրներին հինգ նամակ է ուղարկել իր պարտավորությունների մի մասը դադարեցնելու վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել