Ստենֆորդի համալսարանից չինուհի Հի Հին սկսել է զբաղվել հումորի զգացում ունեցող արհեստական ինտելեկտի մշակմամբ: Այդ մասին հայտնել է Wired-ը:

Հետազոտողը մտադիր է հումորի բազմաթիվ տեսություններ օգտագործել նպատակին հասնելու համար: Հի Հիի խոսքով՝ իր առջև բարդ խնդիր է ծառացած, քանի որ ինտելեկտն աշխատում է որոշակի ալգորիթմով, իսկ դա բացառում է իմպրովիզացիան: Մշակողը վստահ է, որ արհեստական ինտելեկտը ծիծաղելի չի դառնա, եթե նեյրոցանցում բեռնվեն աշխարհի բոլոր կատակներն ու անեկդոտները:

Ուսուցման ժամանակ Հի Հին և իր թիմը որոշել են ստուգել բառախաղի տեսությունը և նեյրոցանցին սովորելու են տվել մի քանի նույնանուն բառեր, որպեսզի ինտելեկտը կարողանա վերարտադրել ծիծաղելի նախադասություններ՝ դրանցում փոխելով հասկացությունները: Որպեսզի փոխարինումից հետո կատակը չկորցնի իր իմաստը, նեյրոցանցը նախադասությանը մի երկու նոր բառ է հավելել, սակայն արդյունքները չեն ուրախացրել գիտնականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել