Ճապոնիայի իշխանությունները զբոսաշրջիկներին հորդորել են չսնվել քայլելու ընթացքում անցորդների հետ բախման հետևանքով վնասվածքներից խուսափելու համար, հաղորդում է Japan Times-ը:

Նշվում է, որ շատ հայտնի ճապոնական շուկաներում, մասնավորապես՝ Կիոտոյի Նիսիկի շուկայում և Կամակուրայի Կոմատի-դորի առևտրի փողոցում այնպիսի սնունդ է վաճառվում (օրինակ՝ տապակած նախուտեստներ շամփուրի վրա), որոնք զբոսաշրջիկներն ուտում են քայլելու ընթացքում: Իշխանությունների կարծիքով՝ հետիոտները կարող են վնասվածքներ ստանալ զբոսաշրջիկների պատճառով, որոնք բազմամարդ վայրերում շրջում են սուր ծայրեր ունեցող սննդի փայտիկներով:

Այս խնդիրը լուծելու համար շուկաների ղեկավարությունն օտարերկրացիներին քայլելու ընթացքում չսնվելու կոչ անող հայտարարություններ է տեղադրել: «Մենք չենք կարող շուկայի այցելուներին զրկել քայլելով ուտելու վայելքից, բայց մենք ուզում ենք հոգ տանել նրանց մասին, ուստի կոչ ենք անում չանել դա»,- մեկնաբանել է շուկաների միության նախագահ Նորիկաձու Թաքահաշին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել