Louis Vuitton ապրանքանիշի պայուսակով կնոջը և նրա հարուստ ուղեկցին վռնդել են New Zealand ավիաընկերության ինքնաթիռից անվտանգության կանոններն ուսումնասիրելուց հրաժարվելու համար, հաղորդում է Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 7-ին՝ Վելինգթոն-Օքլենդ չվերթի ժամանակ: Ականատեսների խոսքերով զույգը նստած է եղել վթարային ելքի մոտ, և երբ բորտուղեկցորդուհին քաղաքավարի կերպով նրանց խնդրել է ուսումնասիրել անվտանգության կանոններով հատուկ թերթիկը, նրանք հայացքներն ուղղել են հեռախոսներին:

«Բորտուղեկցորդուհին շատ քաղաքավարի էր և նորից խնդրեց կնոջը նայել թերթիկը և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, քանի որ նստած էին վթարային ելքի մոտ, բայց նա ձեռքերով փակեց ականջները»,- պատմել է ականատեսը:

Արդյունքում անկիրթ զույգին վռնդել են ինքնաթիռից: Միջադեպի արդյունքում չվերթը հետաձգվել է 25 րոպեով: «Դուք հավանաբար մտածում եք, որ նրանք հիասթափված էին կամ շփոթված, սակայն ամենևին ոչ: Նրանք շատ գոհ էին այն ամենից, ինչ կատարվում էր»,- պատմել է ուղևորուհին: Նա հավելել է, որ դրանից հետո կինը ցուցադրաբար զանգահարել է միցակից Jetstar ավիաընկերություն և Օքլենդի չվերթի տոմս պատվիրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել