«Հայաստան կգա ոչ միայն ՌԴ նախագահը, այլև ԵԱՏՄ ղեկավարները, որոնք կգան Բարձրագույն խորհրդի նիստին: Դա շատ կարևոր առիթ է Հայաստանում, շատ հաճելի առիթ է՝ տեսնել մեր գործընկերներին Հայաստանում: Կարծում եմ, որ այդ շրջանակներում տեղի կունենա նաև աշխատանքային քննարկում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Երևան: «Մենք պայմանավորվել ենք, որ մոտ ապագայում այդ այցը կկայանա»,- նշել էր վարչապետը՝ հստակեցնելով, որ ՌԴ նախագահն ընդունել է հրավերը և եթե ոչ 2018-ի վերջին, ապա 2019-ի սկզբին այցն անպայման կկայանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել