Tert.am-ը գրում է.

Պակիստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Լահորում Հարավային Ասիայի ամենախոշոր սուֆիստական սրբավայրերից մեկի մոտ որոտացած պայթյունի հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել, 24-ը տուժել են, հաղորդում է Reuters-ը:

Պայթյունը տեղի է ունեցել մուսուլմանական պահքի՝ Ռամադանի օրերին՝ Դատա Դարբար սրբավայրում: Քաղաքի փրկարարական ծառայության խոսնակ Մուհամեդ Ֆարուքը հայտնել է, որ վիրավորներից առնվազն 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Հիզբուլ Ահրար» խմբավորումը, որը Պակիստանում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման մաս է կազմում: Խմբավորման ներկայացուցիչները հայտնել են, որ հարձակման թիրախը ոստիկաններն են եղել, որոնք պայթյունի պահին սրբավայրի մոտակայքում են գտնվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել