Yerkir.am-ը գրում է.

ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քաչարյանը, ով կալանքի տակ է գտնվում, հայտարարել է, որ Հայաստանում հայտնվում են նոր քաղաքական գործիչներ և ընդդիմադիր կուսակցություններ, ինչը կհանգեցնի «հզոր քաղաքական ուժի» ձևավորվելուն, և նա մտադիր է մասնակցել այդ ընդդիմության աշխատանքին: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, գրում է «Ռոյթերս»-ը:

«Այո, իհարկե»,- ասել է նա գործակալության հետ զրույցում` պատասխանելով հարցին` մատդի՞ր է նա արդյոք անձամբ մասնակցել ընդդիմության աշխատանքին:

Քոչարյանի խոսքով` անցած տարի տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաները «հասարակության շրջանում կուտակված դրժգության և փոփոխություններ ցանկանալու հետևանքն  էին»:

«Ես դա հեղափոխություն չէի անվանի, քանի որ մեծ հաշվով երկրում ոչինչ չի փոխվել` բացառությամբ ագրեսիայի մեծ չափաբաժնի և ղեկավարության շրջանոմ պուպոլիզմի ու դիլետանտության հայտնվելուն»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել