Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը Կիպրոս կղզու արևմտյան ջրերում Թուրքիայի հորատման աշխատանքների կապակցությամբ Ֆրանսիայի և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի քննադատությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, նշելով որ չեն ընդունում Թուրքիայի` սեփական տարածքում հորատման աշխատանքների վերաբերյալ քննադատությունը. – հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիան նաև դատապարտել է ԱՄՆ-ի քննադատությունը Կիպրոսի ջրերում Թուրքիայի գործունեության վերաբերյալ:

Նշենք, որ Թուրքիան մայիսի 4-ից Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում սկսել էր իրականացնել գազի և նավթի որոնման աշխատանքներ, ինչը հարուցել էր միջազգային հանրության դժգոհությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել