«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հա­կոբյանը Բարձրաստիճան պաշտոնա­տար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Բարձրաստիճան պաշտոնատար ան­ձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Տ. Հակո­բյանը հայտարարագրել է առանձնատուն:

Շարժական գույք հայտարարագրված չէ: Հայտարարատու պաշտոնա­տար անձի դրամական միջոցները պաշ­տոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 100 000 ՀՀ դրամ, 6900 ԱՄՆ դոլար և 1200 եվրո: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտնե­րի վերաբերյալ տվյալներ չկան:

2018թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2018թ. հարկային տարվա սկզբում նա ունեցել է ISUZU AXIOM 3.5 I մակնիշի ավտոմեքենա, որը վաճառվել է 2 400 000 ՀՀ դրամով: 2018թ. նրա եկամուտների հանրագու­մարը կազմել է 7 556 780 ՀՀ դրամ, որը ստացել է աշխատավարձից, գույքն օտարելուց և քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել