Արքայազն Չարլզը թոռան ծննդյան մասին տեղեկացել է Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ: Եվ Գերմանիայի առաջին դեմքերի հետ հանդիպումների ընթացքում թեմաներից մեկը եղել է նորածին և դեռ անանուն արքայազնը: Նա նույնիսկ նվերներ է ստացել, գրում է Hello!-ն:

Անգելա Մերկելն արքայազն Չարլզին և նրա կնոջը՝ Կամիլա Փարքեր-Բոուլզին դիմավորել է Դաշնային գրասենյակում և անմիջապես շնորհավորել է Չարլզին իր չորրորդ թոռան ծննդյան կապակցությամբ, ինչին նա պատասխանել է, որ անհամբերությամբ է սպասում փոքրիկի հետ հանդիպմանը:

Հայտնի է, որ Չարլզը և նրա կինը Գերմանիայից տուն կվերադառնան նվերներով: Կամիլային փոքրիկի համար հագուստ են հանձնել և «Դա տղա է» մակագրությամբ փչովի գնդակ, իսկ անձամբ արքայազնին դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պլյուշե արջուկ է հանձնել՝ փոքրիկին փոխանցելու հրահանգով:

Արքայազնի և նրա կնոջ այցը Գերմանիա կշարունակվի ևս չորս օր, իսկ վերադառնալուց հետո բոլոր նվերները նրանք կհանձնեն Հարիին և Մեգանին: «Վստահ եմ, որ նրանք չափազանց ուրախ կլինեն»,- ասել է Կորնոուլի դքսուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել