Ազգային անվտանգությունը մի անտեսանելի երևույթ է, այն կախված է յուրաքանչյուրիցս ու կամա թե ակամա ամեն մեկս այդ անվտանգության պատին կա՛մ քարն ենք ավելացնում, կա՛մ լոմով քարը գցում... 

Ցանկացած մարդ, ով Թուրքիայում է հայտնվում տարբեր առիթներով ու պատճառներով, պետք է հստակ գիտակցի, որ ինքը կարող է հայտնվել ինչպես այդ երկրի, այնպես էլ այդ երկրում գործող ադրբեջանական հետախուզական ծառայությունների ուշադրության կենտրոնում: Պետք է ցանկացած մեկի հետ շփման ժամանակ ցանկացած մեկի դեմ սիրտ բացելը հասցնի զրո աստիճանի: Թուրքիայում շատ լավ գիտեն մեր թույլ տեղը, մեր արմատները փնտրելու, գտնելու ցանկությունը: Շատ ժամանակ այդ երկրի հետախուզական ծառայություններն այնպիսի հսկայական ինֆորմացիա կարող են հավաքել տվյալ անձի նկատմամբ ու իրենց «մասնագետներով» ուղեղը լվանալ, թե իբրև քրդացած հայ են, իբրև իրենց տատի կամ պապի անունն այն է, ինչ քոնն ու գցել ծուղակ... Պարզապես չպետք է վստահել ոչ ոքի, երբ խոսքն արդեն գնում է երկրիդ վերաբերող ներքին հարցերին, էլ չասեմ՝ բանակին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել