VeChain կրիպտոարժույթը մեկ ամսվա ընթացքում թանկացել է 100%-ով։ Ապրիլի սկզբին արժույթի արժեքը կազմում էր 0.003 դոլար, իսկ մայիսի 7-ի դրությամբ այն գնահատվում է 0.006 դոլար։

Կրիպտոարժույթների կապիտալիզացիայով խոշորագույնների ցանկում այն զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը։ Ամբողջ կրիպտոշուկան վստահաբար աճում է, սակայն VeChain-ի աճի հիմնական պատճառը կարող է լինել Zeux ստարտափը։ Այս ստարտափը կրիպտոարժույթով վճարումներ կատարելու համար նախատեսված ունիվերսալ ծրագիր է։

Zeux-ի թվիթերյան էջում նշվել է, որ արդեն հաջորդ շաբաթվանից ծրագրի օգտատերերը կարող են VeChain-ով վճարումներ կատարել բոլոր այն վաճառքի կետերում, որտեղ ընդունվում են Apple Pay և Samsung Pay համակարգերը։

Նշվում է նաև, որ որ արժույթի կոնվերտացիայի համար պահումներ չեն լինելու։ Բացի այդ՝ ծրագրի օգտատերերն իրենց վճարումների համար կարող են քեշբեք ստանալ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել