Tert.am-ը գրում է.

Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքը հրապարակել է «Աերոֆլոտ» ընկերությանը պատկանող SSJ-100 վթարված ինքնաթիռի անձնակազմի և ավիակարգավարների վերծանված զրույցի տեքստային տարբերակը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ին, կայծակի հարվածից հետո օդաչու Դենիս Եվդակիմովը վնասը գնահատել է որպես լուրջ, սակայն ոչ ծայրահեղ: Անձնակազմն ուղարկել է Pan-Pan ազդանշանը, որը նշանակում է, որ օդանավը վտանգված է, սակայն անհապաղ օգնության կարիք չունի:

«Վերադարձ ենք խնդրում: Ռադիոկապի կորուստ, և ինքնաթիռն այրվում է կայծակից», - ասել է օդանավի հրամանատարը:

Օդանավակայանին մոտեցող օդաչուի հետ աշխատող ավիակարգավարը հաղորդագրություն է փոխանցել գործընկերներին: Դրանից հետո օդաչուն ասել է, որ չի կարող առաջին անգամից վայրէջք կատարել: Ավիակարգավարը հարցրել է, թե արդյոք անձնակազմն օգնության կարիք ունի:

«Ոչ, դեռ ամեն ինչ կարգին է»,- պատասխանել է օդաչուն՝ հավելելով, որ խնդիրներ կան կապի և ինքնաթիռի ավտոմատ կառավարման հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել