Aysor.am-ը գրում է.

Մենք չենք հավատում Ադրբեջանից հնչող խաղաղության կոչերին, քանի դեռ ժամանակը չի ապացուցել դրանց իսկությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Հեյդար Ալիևի երբեմնի մերձավոր, Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի՝ պաշտոնական Բաքվին ուղղված կոչին՝ հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությանից և գործուն քայլեր ձեռնարկել հայերի հետ հաշտության եզրեր գտնելու ուղղությամբ:

«Բազմաթիվ այդպիսի կոչեր են եղել։ Բայց, եթե դրանք ուղղակի կոչեր են մնում, խոսքն ընդամենը ցինիզմի մասին է։ Եթե Ադրբեջանն իրոք ուզում է, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, դա միաժամանակ և՛ հեշտ է, և՛դժվար։ Իրենք պետք է ուժ գտնեն և ճանաչեն Արցախի Հանրապետությունը՝ առանց որևէ նախապայմանի։ Դրանից հետո շատ ավելի հեշտ կլինի հարցը համապարփակ կարգավորել»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել