Tert.am-ը գրում է.

Չինաստանի Լյաոնին նահանգի Ֆուշուն քաղաքում կռունկավարը 14 մարդու է փրկել, որոնք չէին կարողանում դուրս գալ այրվող տնից:

Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով չինական աղբյուրին, հրդեհը բռնկվել է շինարարության վայրի մոտ, որտեղ աշխատելիս է եղել 19-ամյա Լան Ցզյունզղեն: Կրակը պատել է առաջին հարկում գտնվող խանութը և արագորեն տարածվել շենքի հարկերով: Երիտասարդը վերամբարձ կռունկը մոտեցրել է այրվող շենքին և կես ժամվա ընթացքում դուրս բերել մարդկանց պատուհաններից վերամբարձ կռունկի ճոպանին ամրացված զամբյուղի օգնությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել