Երկրպագուները միշտ վառ են պահում իրենց կուռքերի հիշատակը և հաճախ նաև չեն հավատում նրանց մահվան փաստին։ Չեն հանդարտվում վեճերը, որոնք կապված են Մայքլ Ջեքսոնի, արքայադուստր Դիաննայի և Մերլին Մոնրոյի մահվան հետ։ Չնայած որ ոչ մի փաստ չկա, որ այս հայտնիները ողջ են, այնուամենայնիվ, երկրպագուները հավատում են, որ կրկին տեսնելու են նրանց։

Բրյուս Լի

1972 թվականին 32 տարեկան հասակում գլխացավի հաբ ընդունելուց հետո մահացավ Բրյուս Լին, սակայն երկրպագուները մահվան այս պատճառը շատ տարօրինակ են համարում։

Իսկ ահա այն ֆանտաստիկ տարբերակը, ըստ որի՝ Բրյուս Լին եղել է գերմարդ և մի անգամ ոչ միայն կարողացել է պահել շնչառությունը, այլ նաև մի քանի ժամով կանգնեցնել սիրտը, որպեսզի բժիշկներին վստահեցնի, որ ինքը մահացել է, երկրպագուների մեջ մեծ տարածում է գտել։ Ըստ երկրպագուների՝ Բրյուս Լին իր մահը կազմակերպել է, որպեսզի թաքնվի յակուձայից։

Աբրահամ Լինքոլն

Աբրահամ Լինքոլնի սպանության պատմությունը հայտնի է բոլորին։ Լինքոլնը մահացել է հիվանդանոցում վիրավորվելուց 3 ժամ անց, սակայն ականատեսները չէին հավատում, որ այդ գնդակը կարող էր մահացու լինել նախագահի համար։ Շատերը հավատում էին, որ քաղաքական գործիչը կազմակերպել է իր մահը, որպեսզի թաքնվի իր թշնամիներից, որոնց թիվը կտրուկ աճել էր քաղաքացիական պատերազմից հետո։

Ջիմի Հենդրիքս

Հռչակավոր կիթառահար Ջիմի Հենդրիքսը դեռևս իր կենդանության օրոք էր համարվում վիրտուոզ։ Սակայն, ինչպես և ռոք երաժիշտների մեծ մասը, նա նույնպես առողջ ապրելակերպի կողմնակից չէր։ Երաժշտի մահվան պատճառը պաշտոնապես համարվում է քնաբերի գերդոզավորումը, սակայն նրա հավատարիմ երկրպագուները հավատում էին, որ Հենդրիքսը չի մահացել, այլ ուղղակի հոգնել է փառքից և ուշադրությունից։ Իսկ միգուցե որոշել է մոռանալ իր անցյալը և ամեն ինչ սկսել նորից և դառնալ դերասան։ Մի շարք երկրպագուներ կարծում են, որ ներկայումս նա նկարահանվում է ֆիլմերում՝ Մորգան Ֆրիման անվան տակ քողարկվելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել