Չինաստանում քննարկումներ են սկսվել 5000-ամյա դամբարանի սեփականատիրոջ անձի շուրջ, որը հնագետները հայտնաբերել են Խունաշան քաղաքի պեղումների ժամանակ, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

Դամբարանում, հավանաբար, սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող մարդու մնացորդներ են։ Տղամարդու ձախ ձեռքում հնագետները նետ են հայտնաբերել, իսկ աջ ձեռքում՝ անհայտ զենք։

https://cdnimg.rg.ru/img/content/168/67/46/Grobnica_v_Kitae_d_850.jpg

Նշվում է, որ նեֆրիտից պատրաստված զենքը կացին է հիշեցնում։ Այդ ժամանակաշրջանում այդպիսի զենքերը, հավանաբար, իշխանության խորհրդանիշ են եղել։

Գիտնականների կարծիքով՝ դամաբարանը կարող է պատկանած լինել Ցյուալին կլանի անհայտ առաջնորդներից մեկին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել