Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաընկերության տնօրեն Իլյա Դորոնովին և բացահայտել է, որ 2018 թ․-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության համար ծախսել է 200 հազար դոլար։

Հեղափոխությունից մեկ տարի անց ՀՀ վարչապետը ռուսաստանյան հեռուստաընկերության միջոցով բոլորիս ուզում է համոզել, որ Թավշյա հեղափոխության արժեքն ընդամենը 200 հազար դոլար է։ Վերը նշված թվին ես չեմ հավատում, քանի որ որքան էլ Հայաստանը փոքր երկիր է, միևնույն է, այդքան էժան գնով հեղափոխություն կազմակերպել հնարավոր չէ։

Ըստ արևմտյան և ռուսաստանյան ԶԼՄ-ների տվյալների՝ 2003 թ․-ին Վրաստանում Վարդերի հեղափոխությունը կազմակերպելու համար ծախսվել է 400-500 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2014-2015 թթ․-ին Ուկրաինայում Եվրոմայդան կազմակերպելու համար ծախսվել է, տարբեր աղբյուրների համաձայն, 4-5 միլիարդ դոլար։

Մնում է սպասել, թե երբ է պարոն Փաշինյանը բացահայտելու հեղափոխության սպոնսորների անունները։ Չնայած կառավարության մեջ ընդգրկված անձանց անցած ճանապարհն ուսումնասիրելիս կարելի է կռահել, թե ովքեր են ներդրում ունեցել Թավշյա հեղափոխության հովանավորման մեջ։

ՀԳ. Ամեն դեպքում պարոն վարչապետի կողմից բարձրաձայնած 200 հազար դոլարը բավական փոքր թիվ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել