Քրոնիկ հիվանդությունների բուժման դեպքում առավել արդյունավետ են ժողովրդական դեղամիջոցները, որոնք դժվար թե կողմնակի ազդեցություն ունենան:

Նման դեղամիջոց ենք ներկայացնում վերին շնչառական ուղիների բորբոքման համար, որը հատկապես գլուխ է բարձրացնում աշնանը` եղանակների ցրտելուն զուգահեռ:

Այն պատրաստելու համար անհրաժեշտ է թարմ ծովաբողկն աղալ, մի քիչ խնձորի քացախ ավելացնել վրան և լցնել այդ ամենը շշի մեջ:

Փակ շիշը պետք է պահել 10 օր սենյակային ջերմաստիճանում:

Կարելի է պարբերաբար խառնել այն:

10 օր հետո պետք է 5 րոպե ինհալացիա անել ստացված խառնուրդով, այսինքն` շնչել այն հենց շշից:

Օրական կարելի է մի քանի անգամ կրկնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել