Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի եւ նրա կնոջ Մեգան Մարքլի որդին, ամենայն հավանականությամբ, կկրի Դամբարտոնի կոմսի տիտղոսը՝ Շոտլանդիայի պատմական քաղաքի անվանմամբ: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը: Պաշտոնապես այս որոշումը դեռ չի ընդունվել, սակայն քիչ հավանական է, որ նորածինը արքայազն կդառնա, ինչպես իր հայրը, քանի որ Գեորգ V-ը՝ Եղիսաբեթ II-ի պապը, սահմանափակում է մտցրել գահակալ տիտղոսների համար: Սակայն իրավիճակը կարող է փոխել թագուհին, բայց փաստ չէ, որ նորածնի ծնողներն ուզում են դա:

Արքայազն Հարիի որդու լուսանկարները, ինչպես եւ նրա անունը, ինչի վրա արքայազնի խոսքերով, ինքն ու Մեգանը դեռ աշխատում են, դեռեւս չեն հրապարակվել: Բանն այն է, որ ծնողները չգիտեին իրենց առաջնեկի սեռը: Սակայն դեռեւս անհայտ է ոչ միայն նորածնի անունը, այլեւ քաղաքացիությունը, այսինքն՝ նա կլինի միայն Մեծ Բրիտանիայի քաղաքացի՞, թե՞ բրիտանա-ամերիկյան: Չի բացառվում, որ ծնողներն ընտրեն երկրորդ տարբերակը, քանի որ Մեգան Մարքլը ԱՄՆ քաղաքացի է:

Ինչպես գրում են բրիտանական ԶԼՄ-ները, Մեգան Մարքլն անձամբ է ընտրել բժիշկներին, որոնք պետք է հետեւեին երեխայի ծննդին Ֆրոգմորի քոթեջում, ուր Հարին եւ իր կինը տեղափոխվել էին ապրիլին: Պետք է նշել, որ Վինձորների ընտանիքի բարձրաստիճան անդամների աշխարհ գալը ամրոցում արքայական ավանդույթ է: Ճիշտ է, Քեյթ Միդլթոնն իր երեք երեխաներին լույս աշխարհ է բերել Կույս Մարիամի լոնդոնյան հիվանդանոցի առանձնահատուկ թեւում, որտեղ եւ ծնվել են Ուիլյամն ու Հարին: Առաջինն ավանդույթը խախտել է Ուելսի արքայադուստր Դիանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել