Անգլիական Կրու քաղաքում՝ Չեշիր կոմսությունում, գտել են Բրիտանիայի ամենագեղեցիկ կին փականագործին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

30-ամյա Կարլի Գեյլը սկսել է աշխատել 15 տարեկանից՝ օգնելով փականագործ հորը:

«Նա ինձ սովորեցրել է ինչպես ամրացնել խողովակները եւ նման գործեր: Ես էի նրան խնդրում, որ նա ինձ սովորեցնի այդ մասնագիտությանը, բայց նա հրաժարվեց, հիշում է բրիտանուհին: Նա չէր ուզում, որ ես նրա գործը շարունակեմ, քանի որ սա շատ ծանր աշխատանք է»:

Ավելի ուշ Գեյլն ընդունվել է մասնագիտական ուսումնարան, որտեղ, նրանից բացի, սովորում էին 200 պատանիներ եւ 1 աղջիկ: Նա խոստովանել է, որ մարդիկ բավականին կանխակալ վերաբերմունք ունեն կին փականագործների նկատմամբ:

«Որոշ մարդիկ հարցնում են. «Իսկ ո՞ւր է տղամարդը»: Նրանք կասկածում են, որ ես բավականին մասնագիտացված չեմ եւ չեմ կարող բարձրակարգ ծառայություն մատուցել»,- պարզաբանել է նա:

Մոդելային արտաքինի շնորհիվ Գեյլը հաճախորդների շրջանում մեծ ուշադրության է արժանանում: Չնայած աշխատանքի բնույթին՝ նա հասցնում է հետեւել իրեն: «Սա շատ կեղտոտ գործ է: Ես հաճախ տուն եմ վերադառնում թեփով պատված,- պատմել է նա, բայց ինչպես եւ յուրաքանչյուր կին, սիրում է մանիկյուր անել: Եթե այն պետք է պահպանել, ես այն ծածկում եմ կպչուն ժապավենով»:

Բրիտանուհու խոսքերով՝ փականագործի աշխատանքը լավ է վարձատրվում՝ 36 հազար ֆունտ՝ տարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել