Ճապոնիայում մեկ շաբաթ ուշացումով է սկսվել Cool biz արշավը. կայուն տաք եղանակի հաստատվելու կապակցությամբ ծառայողներին թույլատրված է աշխատանքի ներկայանալ առանց փողկապների: Դա թույլ է տալիս նույնիսկ մայիսյան շոգ օրերին ձեռնպահ մնալ օդորակիչների օգտագործումից:

Ինչպես միշտ, օրինակ են ցույց տալիս շրջակա միջավայրի աշխատակիցները. նրանք եկել են ոչ միայն առանց փողկապների, այլև, չնայած Տոկիոյի հով եղանակին, կարճ թևքերով մարզաշապիկներով և օկինավյան բլուզներով՝ բուսական զարդանախշերով: Հագուստի թեթևացված ձևի ներդրման Сool biz (կրճատված cool business-ից) համազգային արշավը երկրում անցկացվում է 2005 թվականից: Դրա նպատակն է ջերմոցային էֆեկտի դեմ պայքարն օդորակիչների բեռնվածության նվազեցման հաշվին, որոնք միացնում են 28 աստիճանի աշխատանքի ռեժիմով կամ ընդհանրապես անջատում են: Դրա համար ծառայողներին թույլատրված է աշխատանքի գալ ավելի թեթև հագուստով: Սկզբնապես արշավը տևում էր հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը: Բայց 2011 թվականից, երբ Ճապոնիան սկսեց էլեկտրաէներգիան խնայել մարտի 11-ի երկրաշարժի և «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո բոլոր ատոմային կայանների շարքից դուրս գալու պատճառով, արշավն սկսեցին անցկացնել մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը: Սակայն այս տարվանից որոշվել է արշավն ավարտել սեպտեմբերի վերջին, քանի որ աշնան երկրորդ ամսին իսկական շոգ օրեր քիչ են լինում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել