Twitter-ն օգտատերերին թույլ է տվել ոչ միայն տեքստեր, այլև ֆոտոներ, տեսանյութեր և գիֆեր ավելացնել ռեթվիթներում: Այդ մասին հայտնել է TechCrunch պորտալը:

Այդ գործառույթը հասանելի է Android, IOS հավելվածներում և կայքի շարժական տարբերակում: Ինչպես պատմել են Twitter-ում, նորամուծության ներդրման համար խնդրել էին բազմաթիվ օգտատերեր:

Պորտալը կարծում է, որ նորամուծությունը կբերի հարթակում մուլտիմեդիա-կոնտենտի ակտիվ տարածման: Այդ կերպ, ինչպես նշում է TechCrunch-ը, մշակողները մտադիր են ավելացնել այն ժամանակը, որն օգտատերերն անցկացնում են Twitter-ում և, հետևաբար, գովազդից ստացվող եկամուտները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել