Armsport.am-ը գրում է.

Այս ամռանը Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «Տուր դե Արմենիա» միջազգային հեծանվային մրցաշար:

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

«Հայաստանում առաջին անգամ անցկացնելու ենք «Տուր դե Արմենիա»:

Վստահ եմ՝ այն կդառնա ավանդական: «Տուր դե Արմենիան» շատ սպասված իրադաձություն է լինելու, վաղուց էինք ցանկանում կազմակերպել այն: Բացի այդ, անցկացնելու ենք սիրողական հեծանվային սպորտին առնչվող մի շարք ծրագրեր»,- ասաց Գաբրիել Ղազարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել