Tert.am-ը գրում է.

Ռուսական РБК հեռուստաալիքի տնօրեն Իլյա Դորոնովն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բացառիկ հարցազրույցի անոնսը:

Տեսանյութից պարզ է դառնում, որ Փաշինյանը պատմել է «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում կատարված փոփոխությունների մասին:

«Մեր հեղափոխությունը ռոմանտիզմի՝ պրագմատիզմի նկատմամբ հաղթանակ էր»,-ասել է ՀՀ վարչապետը:

Բացի այդ, երկրի ղեկավարը հարցազրույցի ընթացքում պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «շատ լավ» փոխհարաբերությունների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել