1. Արշիլ Գորկին «աբստրակտ սյուրռեալիզմի» հիմնադիրներից մեկն էր։ Նա համարվում է XX դարի ամենաականավոր ամերիկացի նկարիչներից մեկը, ով հայկական ծագում ունի։ Նրա կտավները ցուցադրվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ավստրալիայի և մի շարք այլ երկրների խոշոր պատկերասրահներում։ Գորկիի առավել հայտնի աշխատանքներն են «Նկարչի և նրա մոր դիմանկարը», «Ինքնադիմանկար»-ը, «Կազմակեպում»-ը, «Այգի Սոչիում»-ը և այլն։

2. Մայքլ Մոսեսյանը ՆԱՏՕ-ի, Ինտերպոլի և Համաշխարհային տնտեսական բանկի շտաբ-բնակարանների գլխավոր ճարտարապետն է։ Նա 20 անգամ ճանաչվել է ԱՄՆ-ի լավագույն ճարտարապետ և 13 անգամ՝ Եվրոպայի։ Այսօր Մոսեսյանն աշխարհում ամենից պահանջված մասնագետներից մեկն է։ 2010 թ. նա ղեկավարել է ճարտարապետների այն խումբը, որն աշխատում էր Շանհայում Exxon Mobil Corporation-ի շտաբ-բնակարանի նախագծման վրա։ Հարվարդի համալսարանի տնտեսական գիտությունների դոկտոր, հայազգի Մայքլ Մոսեսյանը պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի և Պատվավոր լեգիոնի շքանշաններով։

3. Միհրան Մեսրոպյանը Ռուզվելտի գրադարան շտաբ-բնակարանի գլխավոր ճարտարապետն էր։ Հարի Վոուրդմանի հետ միասին նա մշակել և ղեկավարել է Վաշինգտոնի կենտրոնական փողոցի, Կոլումբիայի շրջանի նախագծերը։ 1927 թ. մշակել է շրջանում ամենախոշոր Հայ-Ադամս հյուրանոցի կառուցման նախագիծը։ Համարվում է ԱՄՆ-ի մեծագույն ճարտարապետներից մեկը։

4. Տիգրան Քելեքյանը հայտնի նկարիչ և կոլեկցիոներ էր։ Քելեքյանի հնագույն ստեղծագործությունների հավաքածուն մինչ օրս համարվում է ամենահարուստը ողջ ԱՄՆ-ում։ 1900 թ. նա կազմակերպել է այն ժամանակներում Փարիզում ամենախոշոր ցուցադրությունը, որտեղ ներկայացված էին ոչ միայն հազվագյուտ ցուցանմուշներ, այլև հենց իր աշխատանքները։ Տիգրան Քելեքյանը Համաշխարհային հայկական բարեգործական միության գլխավոր դեմքերից մեկն էր, ով հատուկ կառույց է հիմնել, որը պատասխանատու է հայկական մշակության ժառանգության համար։

5. Հայկ Պատիգյանը 20-րդ դարի ԱՄՆ-ի լավագույն քանդակագործն էր։ Նա հայտնի էր նրանով, որ երկար ժամանակ նախագահել է ամենաէլիտար փակ արիստոկրատական ակումբը՝ Բոհեմը։ Պատիգյանի ամենահայտնի աշխատանքներն են Աբրահամ Լինկոլնի, Հոլոն Ռորկի և Ուիլյամ Մաքքինլիի քանդակները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել