Tert.am-ը գրում է.

Ես չեմ հավատում և չեմ ուզում հավատալ, որ սա իշխանությունն է անում, բայց կան ոչինչ չարած մարդիկ, որ փորձում են երևալ: Պատճառը նախանձն է, որ իրենք չեն երևում, ոչ մի բան չեն կարողանում անել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իր մանդատը վայր դնելու հարցին:

Նրա խոսքով՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության պահանջներն անհիմն են և դրա իրավական ու քաղաքական պատասխանները տրված են:

«Այդպիսի խոսակցությունները վնաս են պետությանը, ժողովրդին: Այս 15 օրվա անհիմն լարվածության մեջ ոչ մի բան չկա: Այսօր այն ներդրողները, որոնք Ծառուկյանի հետ պայմանավորվածություն ունեին, արդեն նրանց մոտ մտավախություն կա, որ կարող է մեկը քնից արթնանա և ինչ-որ անհիմն հայտարարություն անի: Ներդրողը պետք է վստահ լինի, հավատ ունենա, նման մանր-մունր խոսակցությունները միայն վնաս են: Իրոք դուք կտեսնեք, դա ազդելու է մեր տնտեսության զարգացման, ներդրումների վրա: Մարդկանց մոտ արդեն մտավախություն կա, այս երկրում ներդրում անեն, թե ոչ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել