Այս մարդիկ նույնիսկ չեն էլ փորձում պայքարել իրենց արատների կամ չարության դեմ։ Իրականում նրանք պարզապես վայելում են իրենց այդ որակները՝ բարեպաշտ մարդիկ ձևանալով։

Պատճառներից մեկը, թե ինչու մենք չենք նկատում, այսպես կոչված, չար կամ փսիխոպատ վարքագիծը, կապված է այն բանի հետ, որ մարդու համար շատ դժվար է հավատալ այդ տիպի անձանց գոյությանը։

Մենք չենք ուզում մեր կողքին պատկերացնել մարդու, ով մեզ հաճույքով կխաբի, ցավ կպատճառի մեզ կամ ում մոտ կբացակայի խիղճ ասված հասկացությունը։ Չենք ուզում պատկերացնել նրան, ով սուտ պատմություններ է հորինում ուրիշի վարկը գցելու համար, ով սառնասրտորեն ուրիշ մարդկանց ստիպում է տառապել՝ մտածված կերպով փորձելով նրանց ցավ պատճառել և հանգեցնել նյութական, ֆիզիկական կամ էմոցիոնալ խնդիրների։ Բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այդպիսի մարդիկ կան։

Եվ եթե ամեն դեպքում ձեր ծանոթների մեջ կա այդպիսի մարդ, խորհուրդ ենք տալիս նրանից հեռու մնալ։ Նա կարող է մասնագիտական, երբեմն նույնիսկ հոգեբուժական օգնության կարիք ունենալ, դրա համար էլ ավելի լավ է, որ դուք չմիջամտեք։

Չար սիրտ ունեցող մարդիկ կոնֆլիկտներ, քաոս և խառնաշփոթություն ստեղծելու հարցում փորձագետներ են։ Այսպես՝ նրանք՝

  • անպատասխանատու են,
  • աղավաղում են փաստերը,
  • խաբում են,
  • ժխտում են իրերի իրական դրությունը,
  • պատմություններ են հորինում,
  • շրջապատողներից թաքցնում են ինֆորմացիան,
  • մոլորության մեջ են գցում։

Չար սիրտ ունեցողները պրոֆեսիոնալներ են քաղցր խոսքերով մարդկանց հիմարեցնելու հարցում։

Եթե մի հայացք նետեք նրանց ձեռքբերումներին կամ փորձեք նրանց բառերի ապացույցը գտնել, կտեսնեք, որ այդպիսի անձնավորություններն ունակ չեն փոխվելու։ Բացի դրանից՝ նրանք չեն մտածում իրենց աճի ու զարգացման մասին։ Նրանց կյանքը պատրանք է՝ ուրիշի ցավով ներծծված։

Չար սիրտ ունեցողները ձգտում են վերահսկել իրենց շրջապատողներին և շատ եսասեր են։

Նրանք անտեսում են ցանկացած քննադատություն, հրաժարվում են իրական պատասխանատվությունից ու ապրում իրենց կանոններով՝ հաշվի չառնելով բարոյականության ընդունված չափանիշերը։

Չար սրտի տիրակալները խաղում են բարի մարդկանց զգացմունքների հետ՝ ձգտելով նրանց մոլորության մեջ գցել։

Ամեն ինչ պարզ է. նրանք իրենց շրջապատից բարեգթություն են պահանջում, բայց նույն այդ բարեգթությունը իրենք չեն ցուցաբերում։ Այդ անձնավորությունները մտերմություն, ներում ու ջերմություն են տենչում նրանցից, ում իրենք ամենամեծ վնասն են հասցրել՝ խղճի որևէ խայթ չզգալով պատճառած ցավի համար։ Բացի դրանից՝ նրանք ոչինչ չեն անում կորցրած վստահությունը որևէ կերպ վերականգնելու համար։

Առհասարակ, այսպիսի մարդկանց «խիղճ» բառը ծանոթ չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել